Միջազգային

Վրաստանի Ազգային բանկը խստացնում Է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով

2 րոպեի ընթերցում

Վրաստանի Ազգային բանկը խստացնում Է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ազգային բանկը խստացնում Է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կարգավորիչը:

Լարին զգալիորեն արժեզրկվել Է Թբիլիսիում բողոքի ակցիաների սկսվելուց եւ Ռուսաստանի կողմից տուրիստական բռնարգելքի սահմանումից ի վեր: Եթե Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 21 – 22-ը կազմում Էր մեկ դոլարի դիմաց 2,78 լարի, ապա օգոստոսի 1-ին այն հասել Էր հակառեկորդի՝ 2,9718 լարիի: Սեպտեմբերի 4-ին փոխարժեքը մոտ Է այդ մակարդակին՝ 2,9683 լարի: Այսինքն՝ դոլարի նկատմամբ լարին միագումար արժեզրկվել Է 6,4 տոկոսով:

«Վրաստանի Ազգային բանկի դրամական քաղաքականության կոմիտեն սեպտեմբերի 4-ին որոշում Է ընդունել 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափը՝ մինչեւ 7 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ

Կարգավորիչը նշում Է, որ օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել Է 4,9 տոկոս՝ գերազանցելով նպատակը, այդ թվում՝ ազգային արժույթի թուլացման պատճառով: «Կոմիտեն պատրաստ Է շարունակել դրամական քաղաքականության խստացումն այնքան ժամանակ, քանի դեռ չի նվազել ճնշումը լարիի փոխարժեքի կողմից»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում