Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պայքարելու է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջուլֆալակյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես պարտադիր մասնակցելու եմ պաշտոնական մրցումներին, իմ նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ առնվազն մինչև Տոկիո-2020-ի ուղեգիր ստանալս: Հավաքականի կազմում կմասնակցեմ, թե առանձին՝ կորոշենք իմ մարզիչների՝ Լևոն և Արամ Ջուլֆալակյանների հետ»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Օգոստոսի 27-ին՝ Արսեն Ջուլֆլակյանի հայրը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am