Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

G7-ի երկրները 20 մլն եվրո կուղարկեն Ամազոնիայում հրդեհները մարելուն օգնելու համար

G7-ի երկրները 20 մլն եվրո կուղարկեն Ամազոնիայում հրդեհները մարելուն օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:
«Ամազոնիան մոլորակի թոքերն են, եւ այդ աղետը չպետք Է անտարբեր թողնի ոչ ոքի,- նշել Է նա:- Ֆրանսիան այն երկրների թվում Է, որոնց անմիջականորեն վերաբերում Է տեղի ունեցողը: Մտադիր ենք նաեւ նախաձեռնություն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում»:
Ավելի վաղ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդու Սիլվան հայտնել Է, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար: Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր Է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին:
Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի Է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն Է 2013 թվականից ի վեր:
Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել Է լուրջ միջազգային ճգնաժամ եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել Է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]