Միջազգային

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակը պետք Է բացվի սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակը պետք Է բացվի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք Է ավարտվեն սեպտեմբերին: Օգոստոսի 20-ին Franceinfo ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել Է Փարիզի պրեֆեկտ Միշել Կադոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տաճարի վերականգնման աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 19-ին,- նշել Է նա:- Տաճարի առջեւի հրապարակը ներկայում փակ Է, այնտեղ շարունակվում են աշխատանքները: Այն պետք Է բացվի օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին»:

Կադոն նաեւ հավաստել Է, որ տաճարի փլվելու վտանգը պահպանվում Է, եւ այժմ հիմական հարցը հրդեհի հետեւանքով այրված շինարարական փայտամածերի ապամոնտաժումն Է, որոնցով շրջապատված Էր տաճարի սայրաձողը: Նրա խոսքով՝ամբողջ կառուցվածքի ապամոնաժումը, որը կարող Է փլվել, կտեւի մի քանի ամիս եւ, հնարավոր Է, ավարտվի 2019 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում