Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ինչպես Է մեծացել Պոլ Ուոքերի դուստրը՝ հայրիկի հրեշտակից դառնալով հաջողակ մոդել

Ինչպես Է մեծացել Պոլ Ուոքերի դուստրը՝ հայրիկի հրեշտակից դառնալով հաջողակ մոդել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորսաժ»-ի եւ Պոլ Ուոքերի երկրպագուների համար սովորական Էր դարձել ի դեմս Միդոու Ռեյնի տեսնել փոքրիկ աղջնակի, որը պարում Է կամ նստած Է իրենց կուռքի ձեռքերին: Բայց ժամանակ Է անցել, փոքրիկը մեծացել Է, եւ այժմ նրա մասին խոսում են ոչ միայն որպես հայտնի դերասանի դուստրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:

20-ամյա Միդոուն ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Է, երբ հիշարժան ամսաթվերի կապակցությամբ սկսեց Instagram-ում լուսանկարներ զետեղել իր հոր հետ միասին: Մինչ այդ աղջիկը հայտնվում Էր «Ֆորսաժ» ֆիլմաշարի պրեմիերաներին եւ դերասանական կազմի հավաքույթներին, բայց տաբլոիդները նրանով ակտիվորեն չԷին հետաքրքրվում, գրում Է The Sun-ը:

Միդոուի մորից՝ Ռեբեկայից, դերասանը բաժանվել Էր, բայց դստեր հետ շատ ջերմ հարաբերություններ Էր պահպանում: Չնայած հոր դրական օրինակին, Միդոուն երբեք չի ցանկացել դերասանուհի դառնալ: Բայց մոդել՝ այլ բան Է: Աննկարագրելի գրավչության շնորհիվ աղջիկն արագորեն հաջողության հասավ այդ ոլորտում եւ արդեն հասցրել Է աշխատել մի քանի հայտնի լուսանկարիչների հետ:

Բայց հոր մասին Էլ աղջիկը երբեք չԷր մոռանում. լինելով դեռահաս՝ նա օգտվել Է իրավաբանի օգնությունից եւ հիմնել Պոլ Ուոքերի անվան հիմնադրամը: Նրա հայրը միշտ ձգտել Է օգնել մարդկանց եւ փրկել կենդանիներին. հենց դա պետք Է աներ հիմնադրամը՝ շարունակել Միդոուի հոր գործը: Պոլ Ուոքերը հոլիվուդյան հայտնի դերասան Է եւ «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ: Նա եւ նրա ընկերը զոհվել են սարսափելի վթարից, երբ վերադառնում Էին թայֆունից տուժածների օգնությանը նվիրված բարեգործական երեկույթից: Պոլի հիշատակին են նվիրել «Ֆորսաժ-7»-ը, եւ ֆրանշիզայի դերասանները կանոնավոր կերպով զետեղում են նրա հետ հին լուսանկարները՝ արտահայտելով իրենց սերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am