Միջազգային

Պրոդյուսերները սատարել են Airbus A321-ի անձնակազմի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը

2 րոպեի ընթերցում

Պրոդյուսերները սատարել են Airbus A321-ի անձնակազմի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս պրոդյուսերները ճիշտ են համարում Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին պրոդյուսերները հայտնել են օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:

«Այն, ինչ արել են տղաները, հիանալի է: Լավ մարդկանց պետք է աջակցել, նրանք արժանի են ֆիլմի հերոս դառնալու: Տա Աստված, որ կինեմատոգրաֆիստները նրանց մասին ֆիլմ նկարահանեն»,- նշել է պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, որը վթարային վայրէջք Էր կատարել Մերձմոսկվայում, ինչպես նաև անձնակազմի մնացած անդամներին պարգևատրել է Արիության շքանշաններով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Ըստ վերջին տվյալների, վթարային վայրէջքի հետևանքով տուժել Է 74 մարդ, այդ թվում՝ 19 երեխա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում