Պատժամիջոցներն ստիպում են Իրանին նոր պայմանավորվածությունների հասնել ԱՄՆ-ի հետ. Թրամփ
09:46, 16 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ Թեհրանը պատժամիջոցների ճնշման ներքո ձգտում Է նոր պայմանավորվածությունների հասնել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է օգոստոսի 15-ին Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների առեջեւ ունեցած ելույթի ժամանակ:
«Ես կարող եմ ասել, որ Իրանը ցանկանում Է գործարք կնքել, քան որ պատժամիջոցները նրան բարիք չեն բերում, նրանք դժգոհ են»,- ասել Է Թրամփը: «Տեսնենք՝ ինչով այդ ամենը կավարտվի»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում