Միջազգային

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 2,8 հազար մարդ Է հիվանդացել Էբոլա տենդով

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 2,8 հազար մարդ Է հիվանդացել Էբոլա տենդով

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հիվանդացել են Էբոլա տենդով, անցյալ տարվա հուլիսի վերջից գերազանցել Է 2,8 հազարը, նրանցից գրեթե 1,9 հազարը մահացել Է: Այս մասին հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության տվյալներով՝ վերջին շաբաթներին աֆրիկյան երկրում շաբաթական միջին հաշվով գրանցվում Է մահացու վտանգավոր հիվանդության 86 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ, գրանցվել Է հիվանդության 2 831 դեպք, դրանցից 1 891-ը՝ մահացու վախճանով: Ապաքինվել Է 826 մարդ»,- օգոստոսի 13-ին Ժեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Նրա խսքով՝ այս պահին պատվաստում Է անցել ԿԴՀ-ի շուրջ 121 հազար բնակիչ:

ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն, որը հրապարակվել Է օգոստոսի 8-ին, հիվանդությունը միատեսակ ինտենսիվությամբ Է տարածվում վերջին մեկուկես ամսվա ընացքում: «Վերջին վեց շաբաթներին միջին հաշվով յուրաքանչյուր շաբաթ գրանցվել Է Էբոլայի 86 (80-ից մինչեւ 91) դեպք»,- նշում Է կազմակերպությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում