Միջազգային

Քոնդոլիզա Ռայսը գնահատել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու հավանականությունը

1 րոպեի ընթերցում

Քոնդոլիզա Ռայսը գնահատել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին Է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ այժմ դա հնարավոր չԷ: Եվ դա այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային կազմակերպություն Է, եւ ես չեմ կարծում, որ դուք կոնսենսուս կունենաք: Կարծում եմ, այժմ դժվար կլինի կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր ստանալու հարցում»,- ասել Է նախկին պետքարտուղարը: Դրա հետ մեկտեղ Ռայսը նշել Է, որ Ուկրաինան կարող Է դաշինքին մերձենալ նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագի: Նրա կարծիքով՝ դրան կարող Է նսպաստել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում