Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել 
հյուրախաղերով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույն օպերային դահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին  հնչել են Կոմիտասի խմբերգերը, մեներգերը և դաշնամուրային մանրանվագները:

Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա է գտնվել Իրանի մտավորական խավը, միջազգային կազմակերպությունների, արվեստի, քաղաքական ոլորտի և այլ ասպարեզների ներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լի ունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկել Արարատ մարզամշակութային ակումբի համերգասրահում.այս համերգը նախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի և Մանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմից կատարված  ժողովրդական երգերի մշակումներից:

Երգչախմբի հյուրախաղերը, որին մասնակցում էր նաև նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  կազմակերպել էր Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանի ղեկավարությամբ:  Այցի շրջանակում երգչախմբի ղեկավարությունը և Տիգրան Մանսուրյանը  հյուրընկալվել են  նաև  ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբ  հայ, արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանի կողմից:

Երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռն արձագանքը և համերգների  հաջողությունը՝ կոլեկտիվն արդեն բազմաթիվ հրավերների առաջարկություններ ունի Իրանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am