Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում

Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի 
հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ոստիկանությունը, տեղական ժամանակով ժամը 15-ի (Երևանի ժամանակով՝ 16-ի) դրությամբ, ստացել է Ուկրաինայի խորհրդարանի (Գերագույն ռադա) ընտրություններում խախտումների մասին ավելի քան 1200 հաղորդում, հարուցվել է 21 քրեական գործ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌՒԱ Նովոստի»-ն, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը։

«Ժամը 15-ի դրությամբ՝ ոստիկանությունն ստացել է արդեն 1225 դիմում և հաղորդում, որոնք կապված են ընտրական գործընթացի հետ... Ինչ վերաբերում է քրեական իրավախախտումներին ՝ 21-ը վարույթ մուտքագրվել է մինչդատական հետաքննությունների միասնական գրանցամատյան»,- ասել է Շկիրյակը ճեպազրույցում։

Նա հավելել է, որ իրավապահներն ընտրական գործընթացի սկզբից ստացել են խախտումների մասին ավելի քան 8 հազար հաղորդում, ընդամենը հարուցվել է 386 գործ։

Ուկրաինայում խորհրդարանական  ընտրություններն անցկացվում են հուլիսի 21-ին։ Պատգամավորների 50 տոկոսն ընտրվելու է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական կարգով։ Ընտրություններին մասնակցում են միայն կուսակցությունները, ընտրական շեմը 5 տոկոս է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am