Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն առաջին կիսամյակում աճել Է 3,5 տոկոսով

Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն առաջին կիսամյակում աճել Է 3,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել Է շուրջ 678 միլիոն դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության («Սաքստատի»)՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները:

«Սաքստատի» տվյալներով՝ Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմում Է հանրապետության առեւտրի ընդհանուր ծավալի 14,1 տոկոսը: Հունվարից մինչեւ հունիս Վրաստանի արտահանումը Ռուսաստան կազմել Է շուրջ 262 միլիոն դոլար, ներմուծումն՝ ավելի քան 416 միլիոն դոլար: Վրաստանի ամենագլխավոր առեւտրական գործընկերների թվում առաջին տեղում Է Թուրքիան:

Առաջին կիսամյակում Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 842 միլիոն դոլար, ինչը 1,9 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ: Երրորդ տեղն զբաղեցրել Է Ադրբեջանը, որի հետ առեւտրական շրջանառությունը գերազանցել Է 508 միլիոն դոլարը, ինչը սակայն 7,8 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am