ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն, դիմումը ներկայացրել է հուլիսի 12-ին»,- նշեց Կարապետյանը։
Նա նաև հավելեց, որ վերջին շրջանում քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար դժգոհություն էր հայտնում քաղաքի կանաչապատման աշխատանքների վերաբերյալ: