Երևան

Երևանում և մարզերում 12 ժամ ջուր չի լինի

3 րոպեի ընթերցում

Երևանում և մարզերում 12 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արզական-Զովունի» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 17-ին ժամը 10.30-22.00 Երևանում և մի շարք մարզերում կդադարեցվի ջրամատակարարումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ ներկայացնելով հասցեները.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Գ․Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստամյան, Միրաքյան, Լուկաշինի փողոցների, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3 շենքի, Միկոյան 2, 2/2 շենքերի, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, Դ․ Վարուժանի, Շերամի, Ա․Բաբաջանյան, Շրջանային, Վ․Մամիկոնյան, Մեծարենցի, Վանտյան փողոցների, Պ․Տիչինայի փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, Ծերենցի 3, 5, 7, 7ա համարների և  1-ին, 2-րդ նրբանցքների, Մանուկյան 2, 4, 6, 8, 10, Միքայելյան 1, 3, 7/3, 70, 72, Իսակովի պող. 15-95 համարների, Շահումյան 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, Հովնաթանի, Ա․Վեգների փողոցների և նրբանցքների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Նոյ և Մուշ թաղամասերի,

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,

Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների,

Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների,

Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի: Իսկ Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում