Մարզեր

12 մլն 801 հազար դրամ՝ Գեղարքունիքի ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար

1 րոպեի ընթերցում

12 մլն 801 հազար դրամ՝ Գեղարքունիքի ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար

ԳԱՎԱՌ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել 12 մլն 801 հազար դրամ՝ մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  10 մլն 49 հազար դրամ հատկացվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 մլն 752 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր մտնող մարզային նշանակության 3,1 կմ երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ 

Վերը նշված երկու ծրագրի մեկնարկը կտրվի առաջիկա օրերի  ընթացքում։

 

Խոսրով Խլղաթյան   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում