Հայաստան

ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն՝ հանուն սոցիալական ձեռներեցության

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն՝ հանուն սոցիալական ձեռներեցության

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմփաքթ Հաբ Երևանում հոկտեմբերի 4-ին  տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկը երկրորդ տարին ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարևորում են նաև բիզնեսի սոցիալական բաղադրիչը:

Նախորդ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրո մրցանակային ֆոնդ, որը բաշխվել էր չորս հաղթող թիմերի միջև՝ Adapteon, Contests Lab, Gyugh.org,  Refill: 

Այս տարի ևս բանկը շարունակում է իր աջակցությունը՝ ապահովելով մրցանակային ֆոնդը:

Մրցանակաբաշխության արդյունքները և հաղթող թիմերը կհայտարարվեն Իմփաքթ Հաբ Երևանում հոկտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման ընթացքում:  

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում