Քաղաքականություն

Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

1 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ 

Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: 

Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում