Երևան

Երևանի քաղաքապետարանը սուպերմարկետներում հայտնաբերել է ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը սուպերմարկետներում հայտնաբերել է ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք: Երևանի քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն  է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: 

«Քաղաքացիների իրավունքն է պահանջել ապրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը: Ժամկետանց ու նաև այն ապրանքները, որոնք առհասարակ չունեն ժամկետների վերաբերյալ համապատասխան մակնշում, վտանգավոր են առողջության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ժամկետանց սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման:

Նշվում է, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողության ընթացքում ստուգում է նաև պոլիէթիլենային տոպրակների՝ սահմանված նորմերին համապատասխանությունը: Առանձին ուշադրություն է դարձվում նաև վաճառողների արտահագուստին: 

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ուժեղացված ստուգայցերը մեծ ու փոքր խանութներում շարունակական են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում