Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փողոց-Վախթանգովի փողոց խաչմերուկից մինչև Թամրուչի փողոց-Ն. Սաֆարյան փողոց խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրելով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: