ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը
2 րոպեի ընթերցում

Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում Է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ Է պատրաստում Անկարայի նկատմամբ:
ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» եւ «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»:
Ինչպես հայտնել Է դիվանագետը, նախարարները տարածաշրջանում կողմերին կոչ կանեն «առավելագույն զսպվածության» եւ կքննարկեն միջուկային գործաքի հետ կապված իրադրությունը: «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրենի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: