1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի. Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության 
համար կլինի անհերքելի. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում: Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցվածք լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նիստը շատ դեպքերում բաց չի լինի լրագրողների ահմար: Սակայն Քոչարյանը վստահեցրեց, որ պարբերաբար տեղյակ կպահեն, թե ինչ քայլեր են հաջորդում մեկը մյուսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]