Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Բուրգ դը Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախ այցելելու մասին

Բուրգ դը Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախ այցելելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բուրգ դը Պեաժ քաղաքի քաղաքապետ Նատալի Նիեզոնը նամակ է հղել Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Մհեր Խաչատրյանին, որում իր հավատարմությունն է հայտնում երկու քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրին։

«Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել իմ անսասան հավատարմության մեջ Արցախի Մարտունի քաղաքի հետ կնքած համաձայնագրին։ Ավելի քան երբեւէ բարեկամական այն կապը, որ մենք միասին հաստատել ենք Բուրգ դը Պեաժի եւ Ձեր համայնքի միջեւ, արդիական է, եւ ես ցանկանում եմ, որ մենք շարունակենք այն զարգացնել», -  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նամակում:

Նատալի Նիեզոնն ընդգծել է, որ անհանգստանում է Արցախի Հանրապետությունում եւ մասնավորապես Մարտունիում ապրող հայ բնակչության ճակատագրով: «Ամենեւին չեմ թերագնահատում Ձեր իրականության ողջ բարդությունը, սակայն գիտեմ, որ Ֆրանսիական Հանրապետության Նախագահը, ում ես սատարում եմ, լիովին կատարում է Մինսկի խմբի համանախագահի իր միջնորդական առաքելությունը: Ես հույս ունեմ, որ ընթացող բանակցությունները, որոնց Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սպասված արդյունքը կունենան», - նշել է Նատալի Նիեզոնը։

Բուրգ դը Պեաժի քաղաքապետը նաև նշել է Մարտունի այցելելու իր մտադրության մասին, - «Մարտունիում  իմ եւ քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից մենք  կբարձրաձայնենք մեր բարեկամության կարեւորությունը, որը, վստահ եմ, վառ եւ հարատեւ ապագա ունի»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am