Առնվազն 34 մարդ Է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. Սինհուա
1 րոպեի ընթերցում
![Առնվազն 34 մարդ Է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. Սինհուա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/980389.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 34 մարդ Է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկացրել Էր տասը զոհվածների մասին: Ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում: Բացի դրանից, պայթյունի վայրի մերձակայքում Է գտնվում Աֆղանստանի ազգային պաշտպանության նախարարության շենքերից մեկը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանադանոցներ: Պատահարի վայրը շրջապատված Է ուժայինների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: