«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ
13:00, 24 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդվում Է գերատեսչության կայքում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նաեւ նշում Է, որ վրացական ալկոհոլային արտադրանքի կանոնավոր հսկողության դինամիկայում նկատվում Է արտադրանքի որակի վատացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում