Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեքսիկան պատմության մեջ առաջին անգամ դարձել Է ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերը

Մեքսիկան պատմության մեջ առաջին անգամ դարձել Է ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել Է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր Է Կանադայի եւ Չինաստանի հետ ամերիկյան առեւտրի ցուցանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է լատինամերիկյան երկրի Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: «Վերջին տարիների ընթացքում Մեքսիկան ռեկորդային ցուցանիշների Է հասել Հյուսիսային Ամերիկայի հետ առեւտրում, իսկ 2019 թվականի առաջին չորս ամիսներին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերն Է դարձել ավելի քան 203 մլրդ դոլար առեւտրի ծավալով, ինչն ավելի բարձր Է Կանադայի եւ Չինաստանի ցուցանիշներից»,-նշվում Է հայտարարության մեջ: Մեքսիկայի Սենատը հունիսի 19-ին ձայների մեծամասնությամբ վավերացրել Է Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի ազատ առեւտրի մասին նոր համաձայնագիրը (USMCA կամ T-MEC), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am