Միջազգային

ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:

«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված Է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել Է ինտերնետ-հրատարակությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ Է հակազդելու համապատասխան կերպով եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»: Ափամերձ ծանծաղուտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատումն այդ գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում