Միջազգային

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

3 րոպեի ընթերցում

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային հանրակցությանը կոչ են արել ավելացնելու ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման բնագավառում՝ վարակիչ իվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Հունիսի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից, 4,2 միլիարդ մարդ՝ պատշաճ մակարդակով սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի, իսկ 3 միլիարդը զրկված Է տնային պայմաններում ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միասին կատարում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարման դիտազննում, որոնք վերաբերում են խմելու ջրին եւ սանիտարիային: Նրանց ներկայիս զեկույցից, որը պատրաստվել Է Դիտազննման համատեղ ծրագրի շրջանակում, պարզ Է դառնում, որ, չնայած ՋՍՀ-ից օգտվելու մարդկության ունիվերսալ հնարավորության Էական առաջընթացին, տակավին «վիթխարի խնդիրներ գոյություն ունեն մատուցվող ծառայությունների որակի հարցում»: Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 միլարդ մարդ ստացել Է ջրամատակարարման հիմնական ծառայություններից, 2 միլիարդը՝ սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Միեւնույն ժամանակ գոյություն ունի «ընդգրկուն անհավասարություն այդ ծառայությունների մատչելիության, առկայության եւ որակի հարցում»: ՄԱԿ-ի գնահատումներով՝ 785 միլիոն մարդ բազային ծառայություններ չունի ջրամատակարարման ոլորտում, նրանցից 144 միլիոնը հարկադրված Է ջուր խմել գետերից, լճերից եւ այլ ջրահոսքերից եւ ջրավազաններից, որոնք չեն ենթարկվում վարակազերծման: Իր տանը ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն չունի 3 միլիարդ մարդ, նշում են ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Ամենաքիչ զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված Է բնակչության գրեթե երեք քառորդը: Զեկույցում ասված Է, որ տարեկան մինչեւ հինգ տարեկան շուրջ 297 հազար երեխա Է մահանում փորլուծից, որը դառնում Է պատշաճ սանիտարիայի եւ հիգիենայի բացակայության հետեւանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում