1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գրավատների, փոխանակման կետերի պետտուրքի նախատեսվող չափը փոքր-ինչ նվազեցվեց. ԱԺ հանձնաժողովն առաջարկին տվեց դրական եզրակացություն

Գրավատների, փոխանակման կետերի պետտուրքի նախատեսվող չափը փոքր-ինչ 
նվազեցվեց. ԱԺ հանձնաժողովն առաջարկին տվեց դրական եզրակացություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրավատների, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների, բանկերի պետական տուրքի՝ նախապես առաջարկվող չափերը փոփոխելու առաջարկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկները կազմվեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, և քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն։

«Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ, ներկայացուցչությունների համար՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար պետտուրքը ներկայում 250 հազար է, առաջարկվում է դարձնել 1 մլն դրամ, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք արտարժույթի փոխանակում չեն իրականացնում՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների գլխամասի համար ներկայում 500 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 6 մլն դրամ: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ  պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]