Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը

Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան հրաժարվել Է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը: Փաստաթուղթը խորհրդարանական նստաշրջանի օրակարգ մտցնելու օգտին քվեարկել Է 110 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զելենսկին նախագահի իմպիչմենտի մասին օրինագիծը Ռադային Էր հանձնել մայիսի 29-ին. դա նրա նախընտրական արշավի կետերից մեկն Էր, որոնց թվում Է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը հանելու եւ ապօրինաբար հարստանալու համար պատժելու վերաբերյալ օրենքը:

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, նախագահին կարող են իմպիչմենտ հայտարարել, եթե նա պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն Է կատարել: Ընթացակարգը ենթադրում Է Ռադայում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծում, որի եզրակացությունները քննարկվում են խորհրդարանի նիստում: Այս հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ռադան սկզբում 226 ձայնով որոշում Է ընդունում նախագահին մեղադրանքներ առաջադրելու մասին, իսկ այնուհետեւ 300 ձայնով որոշում Է ընդունում իմպիչմենտի մասին՝ նախապես ստանալով Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպիչմենտի անցկացված ընթացակարգի օրինականության մասին եւ Գերագույն դատարանի եզրակացությունն այն մասին, որ նախագահն իսկապես հանցագործություն Է կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am