Միջազգային

Զելենսկին Կուչմային Ուկրաինայի ներկայացուցիչ Է նշանակել Դոնբասի խնդրով շփման խմբում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Կուչմային Ուկրաինայի ներկայացուցիչ Է նշանակել Դոնբասի խնդրով շփման խմբում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեոնիդ Կուչմային Ուկրաինայի ներկայացուցիչ Է նշանակել Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 5-ին Մինսկում կայանալու Է շփման խմբի հերթական հանդիպումը՝ Ուկրաինայի կողմից Լեոնիդ Կուչմայի գլխավորությամբ»,-հայտնել Է նախագահը Կիեւում կայացած ճեպազրույցում:

Զելենսկին հայտարարել Է, որ Կիեւը կոնկրետ առաջարկություններ եւ նոր լուծումներ ունի Դոնբասի վերաբերյալ: «Մենք իսկապես կոնկրետ առաջարկություններ եւ նոր լուծումներ ունենք Դոնբասի վերաբերյալ, բայց ոչ ոք Ուկրաինայի տարածքով եւ ինքնիշխանությամբ առեւտուր չի անելու»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում