Միջազգային

Զելենսկին անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելու համար եւ հուսով եմ, որ այն կշարունակվի, քանի դեռ ուկրաինական տարածքներն ամբողջությամբ չեն վերադարձվել»,-ասել Է Զելենսկին Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմի եւ Յացեկ Չապուտովիչի հետ մայիսի 31-ին Կիեւում կայացած հանդիպմանը:

Պետության ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում եւ ուկրաինացի գերիների ազատման հարցում Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը նաեւ ասել Է, որ կոռուպցիայի, աղքատության եւ տնտեսական լճացման դեմ պայքարը «երկրորդ ճակատն Է Ուկրաինայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում