Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով

ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում Է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:

«Դրա փոխարեն վերցվել Է մեր երկրի դիմադարձման, դեպի արեւելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն Է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել Է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության Էսկալացիայի Եվրաատլանտիկայում»: «Դրա հետ մեկտեղ ռուս-նատօյական երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել Է Լավրովը:

«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]