Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իտալիայում սատկել Է 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ ապրած շունը

Իտալիայում սատկել Է 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ ապրած շունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում սատկել Է Նիկոլետա անունով շունը, որն ավելի քան 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ Է անցկացրել Պանցա քաղաքի (Իսկյա կղզի) գերեզմանատանը: Ինչպես հայտնել Է La Repubblica թերթը, կենդանու մահվան պատճառ Է դարձել ուռուցքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շան տերը եղել Է գերմանացի Ալֆրեդը, որը կղզի Էր տեղափոխվել շատ տարիներ առաջ: Նա մահացել Է 2009 թվականի հունվարին: Այդ ժամանակ Էլ Նիկոլետան հեռացավ տնից եւ հաստատվեց տիրոջ գերեզմանի մոտ: Մի օր Էլ Նիկոլետան նույնիսկ սեփական խցիկի տեր դարձավ, որտեղ պատսպարվում Էր վատ եղանակին:

Վերջին շաբաթներին շան ինքնազգացողությունը վատացել Է. աճած ուռուցքի պատճառով Նիկոլետան գրեթե չԷր կարողանում շարժվել: Էնրիկո Մատերան, որը ոչ հեռու գտնվող հյուրանոցի տերն Է, կենդանուն տարել Է անասնաբույժի մոտ, որն ստիպված թունավորելով սպանել Է Նիկոլետային:

Բժշկի գնահատմամբ՝ շունը 14 տարեկան Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am