Միջազգային

Ուկրաինայում երրորդ քրեական գործն Է հարուցվել Պորոշենկոյի դեմ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում երրորդ քրեական գործն Է հարուցվել Պորոշենկոյի դեմ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն եւս մեկ գործ Է հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար իրավաբան Անդրեյ Պորտնովը:

Այս անգամ Պորոշենկոյին մեղադրում են «Կուզնյա նա Ռիբալսկոմ» գործարանը վաճառելիս 300 մլն դոլար գումարի հանցավոր եկամուտների օրինականացման մեջ:

Սա արդեն երրորդ գործն Է նախկին նախագահի դեմ: Մայիսի 22-ին տեղեկատվություն հայտնվեց, որ նրան կասկածում են «ՑենտրԷներգո»-ում պաշտոնները բաշխելիս իշխանության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ:

Դրանից մեկ օր առաջ Պորոշենկոյին պետական դավաճանության մեջ են մեղադրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նաեւ Ուկրաինայի նախկին նախագահը որպես վկա Է ներգրավված մեկ այլ քրեական գորցծով, որը վերաբերում Է Եվրոմայդանի ժամանակ մարդկանց զոհվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում