Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:

«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել Է դիվանագետը ճեպազրույցում:

Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող Էր գոյություն ունենալ 9 տարի: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման դրանք սահմանեց մի շարք վենեսուելացի պաշտոնյաների դեմ ի պատասխան երկրից ամերիկացի դիվանագետների վտարման: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցներն ընդլայնվել են: ԱՄՆ-ը վերջին ժամանակներս խստացրել Է Վենեսուելայի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ պետական ընկերությունների դեմ:

Վաշինգտոնը հունվարի 28-ին հայտարարել Է PDVSA նավթի-գազի ազգային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am