Միջազգային

Պորոշենկոն փորձելու Է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոն փորձելու Է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում Է հինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր Է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մայիսի 20-ին:

«Այո, ես կմնամ քաղաքականության մեջ եւ պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել Է Պորոշենկոն:-Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»: «Նրա խոսքով՝ դա պայմանավորված Է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում Է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում