Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել Է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր առաջին առաջադրանքը կրակի դադարեցումն Է Դոնբասում»,-հայտարարել Է նա մայիսի 20-ին Գերագույն ռադայի նիստում պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Նախագահն ընդգծել Է, որ պատրաստ Է ժողովրդականություն չվայելող որոշումների գնալ պատերազմը դադարեցնելու համար: «Եթե հարկավոր լինի, ես պատրաստ եմ կորցնել պաշտոնս հանուն այն բանի, որ խաղաղություն հաստատվի»,-ասել Է նա:

Դրա հետ մեկտեղ Զելենսկին հայտարարել Է «կորցրած տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին: «Ե՛վ Ղրիմը, ե՛ւ Դոնբասը ուկրաինական հող Է, որտեղ մենք կորցրեցինք ոչ միայն տարածքը, այլեւ գլխավորը՝ մարդկանց»,-հավելել Է նա: Նա ռուսերենով դիմել Է Դոնբասի եւ Ղրիմի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանք «օտարներ չեն Ուկրաինայի համար»: Նախագահը նաեւ նշել Է, որ պատրաստ Է երկխոսություն վարել Դոնբասում հրադադարի շուրջ, ընդսմին պնդելով գերիների վերադարձը: «Ես պատրաստ եմ երկխոսության, բայց վստահ եմ, որ երկխոսության համար առաջին քայլը կդառնա ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]