Միջազգային

Աբորտների նոր արգելք ԱՄՆ-ում՝ այժմ նաեւ Միսսուրիում

2 րոպեի ընթերցում

Աբորտների նոր արգելք ԱՄՆ-ում՝ այժմ նաեւ Միսսուրիում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի օրենսդիրներն օրինագիծ են ընդունել, որով արգելվում են ութ շաբաթից ավելի ժամկետով հղիության աբորտները բոլոր հանգամանքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Օրինագծին մայիսի 16-ին հավանություն Է տվել նահանգի 24 սենատոր, դեմ են արտահայտվել 10-ը: Սենատում մեծամասնությունը պատկանում Է հանրապետականներին:

Այժմ նախագծին պետք Է հավանություն տա նահանգի Կոնգրեսի ստորին պալատը եւ դրա նահանգապետ Մայք Փարսոնը՝ նույնպես հանրապետական: Եթե օրինագիծն անցնի այս փուլերը եւ ուժի մեջ մտնի, ութշաբաթյա հղիությունը գերազանցող ժամկետում աբորտները Միսսուրիում անօրինական կդառնան գործնականում բոլոր դեպքերում, ներառյալ բռնաբարությունը եւ ինցեստը:

Միսսուրիի Սենատում քվեարկությունը տեղի Է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Ալաբամայի նահանգի նահանգապետն ստորագրեց աբորտների գործնականում ամբողջական արգելքը նահանգի տարածքում, ինչին անհապաղ հետեւեցին աբորտի իրավունքի կողմնակիցների բողոքները: Նման օրենսդրություն քննարկող մյուս նահանգների թվում են՝ Արկանզասը, Ջորջիան, Քենթուքին եւ Օհայոն:

Արգելքի հակառակորդ ակտիվիստները հույս ունեն, որ օրենքի ընդունումը կարելի կլինի վիճարկել Գերագույն դատարանի 1973 թվականի որոշման օգնությամբ, որն օրինականացրել Է աբորտն ԱՄՆ-ի տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում