Միջազգային

Շրի Լանկայի իշխանությունները վերստին արգելափակել են սոցցանցերը երկրում բռնության աճի պատճառով. Reuters

2 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի իշխանությունները վերստին արգելափակել են սոցցանցերը երկրում բռնության աճի պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանությունները վերստին սոցիալական ցանցերի ժամանակավոր արգելափակում են նախաձեռնել, այդ թվում՝ Facebook-ում եւ WhatsApp-ում, ապրիլի 21-ին կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո բռնության աճի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շրի Լանկայի պետական տեղեկատվության դեպարտամենտին:

Մի քանի տասնյակ մարդիկ, ինչպես գրում Է Reuters-ը, վկայակոչելով ականատեսների, կիրակի օրն արեւմտյան ափի Չիլաու քաղաքում քարկոծել են մզկիթներն ու մուսուլմաններին պատկանող խանութները Facebook-ում ծայր առած լեզվակռվից հետո:

Տեղական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են մի քանի միջադեպերի մասին, որոնք լույս երկուշաբթի գիշերը տեղի են ունեցել քաղաքի արվարձաններում: Սոցիալական ցանցերի օգտագործման նախորդ արգելքը, որը սահմանել Էր կղզում իրականացված մի շարք պայթյուններից հետո, պահպանվել Է տասն օր՝ ապրիլի 21-ից մինչեւ 30-ը: Ապրիլի 21-ին՝ կաթոլիկների ու բողոքականների կողմից Զատիկի տոնակատարության օրը, Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բաթիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկական եկեղեցիներում՝ զատկական ծիսակատարությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

Ըստ վերջին տեղեկությունների, ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է շուրջ 250 մարդ: Իշխանությունները ենթադրում են, որ գրոհների հետեւում կանգնած Է «Ջամաաթ աթ Թահուիդ ալ Վաթանիա» տեղական խմբավորումը, որը կարող Է կապեր ունենալ արտասահմանյան իսլամիստական կազմակերպությունների հետ: Մինչ այժմ իշխանություններն արդեն ավելի քան հարյուր մարդ են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, մեղսակից են ահաբեկչական գործողություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում