Միջազգային

Ուկրաինայի եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ Է այն պաշտպանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր եվրոպական ընտրությունն անայլընտրանք Է, եւ ես, որպես Սահմանադրության երաշխավոր, կպաշտպանեմ այն ճանապարհը, որն Ուկրաինայի քաղաքացիներն ընտրել են ընտրություններում»,-Զելենսկու խոսքը մայիսի 7-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը:

Նաեւ Զելենսկին նշել Է Գերագույն ռադայի ընտրությունների վերաբերյալ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Դոնբասի հակամարտությունը: «Մեր նպատակը կրակը դադարեցնելն Է»,-ընդգծել Է Զելենսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում