Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի վարչակազմը ջանալու Է, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի. Փոմպեո

ԱՄՆ-ի վարչակազմը ջանալու Է, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը ձգտելու Է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմպեոն: «Մեր նպատակն այն Է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի: Երբ նրանք համաձայնեն դրան, մենք պատրաստ ենք գործ ունենալու նրանց հետ»,- նրա խոսքը մեջբերել Է Associated Press գործակալությունը: Փոմպեոն երկուշաբթի օրն այցով գտնվում Էր Ֆինլանդիայում:

Մայիսի 6-ին ավելի վաղ Պենտագոնի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելք «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկելու որոշումն ընդունվել Է Իրանի կողմից սպառնալիքների վերաբերյալ ստացված տվյալների հաշվառմամբ: «Դա նախազգուշական վերատեղաբաշխում Է: Խոսքը վերաբերում Է իրանական ռեժիմից բխող իրական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվությանը մեր արձագանքին»,- գրել Է նա իր Twitter-ում: Շանահանը հավելել Է, որ ԱՄՆ-ը «կոչ Է անում իրանական ռեժիմին՝ դադարեցնել բոլոր սադրանքները»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել Է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ Է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ Է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում: «Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների եւ նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրային հարվածային խումբը եւ ռմբակոծիչների օպերատիվ խումբ Է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում), որպեսզի պարզորոշ եւ անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»,- հայտարարել Է Բոլթոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]