ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Global News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Cessna 182 ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղավորում Է մինչեւ չորս մարդ, տեղի Է ունեցել Սմիտերս քաղաքից հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Սկզբնապես հաղորդվել Էր մեկ մարդու զոհվելու մասին: Բրիտանական Կոլումբիայի կորոներական ծառայության ներկայացուցիչ Էնդի Ուոթսոնը նշել Է, որ ինքնաթիռի երրորդ ուղեւորը փրկվել Է եւ հոսպիտալացվել: Ներկայում կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: