Հասարակական

Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն գիտակրթական համագործակցության մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն գիտակրթական համագործակցության մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 29-ին հանդիպել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի (Sapardurdy Toýlyýew) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի ԳԱ նախագահը համակարծիք են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի գիտակրթական ոլորտում համագործակցությունը: Թուրքմենստանի ԳԱ նախագահը գոհունակությամբ հիշել է իր՝ փոխվարչապետ եղած տարիներին Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարումը և Հայաստան կատարած այցերը: Մասնագիտությամբ բժիշկ Թոյլիևը կարևորել է հատկապես առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքմենական հարաբերություններում գիտության ոլորտում համագործակցության արդյունքում ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, կարևորել աստղագիտության և սեյսմոլոգիայի բնագավառներում նախկինում ունեցած կապերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել գիտակրթական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում