Միջազգային

Շրի Լանկայի իշխանությունները երկրում պարետային ժամ են հայտարարել

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի իշխանությունները երկրում պարետային ժամ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանությունները կղզում ահաբեկչությունների շարքից հետո կրկին պարետային ժամ են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարետային ժամը կգործի ապրիլի 27-ին՝ տեղի ժամանակով 22:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 04:00-ը:

Սուրբ Զատկի օրը` ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել էր շուրջ 260 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում