Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին Էական բացառություններ Է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

Գործակալությունը նշում Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ձեռնարկել Է միջոցներ՝ որոնց շնորհիվ օտարերկրյա կառավարական կառույցների եւ ընկերությունների այն աշխատակիցները, որոնք աշխատել են ԻՀՊԶ-ի եւ դրա հետ կապված կազմակերպությունների հետ, չեն ենթարկվում Միացյալ Նահանգների տարածք մուտքի արգելքին: Այսպես, ծանուցումներից մեկում, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում, ասված Է, որ պատժամիջոցները «չեն վերաբերի օտարերկրյա կառավարությունների նախարարությունների, դեպարտամենտների, գործակալությունների կամ որեւիցե միավորման», եթե միայն դրանց իսկ դեմ արդեն սահանափակող միջոցներ չեն գործում»:

Փոմպեոն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչելու այդ բացառությունները: ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ Է մտցրել ապրիլի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]