Միջազգային

Anonymous-ի հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել են՝ ազատել Ասանժին

2 րոպեի ընթերցում

Anonymous-ի հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել են՝ ազատել Ասանժին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Anonymous միջազգային խմբից հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ աշխարհի տարբեր մասերում նրանց կողմնակիցներին են դիմել ապրիլի 11-ին Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է խմբի պաշտոնական կայքում:

«Ազատ արձակեք Ասանժին կամ դուք կվճարեք դրա համար»,-ասված Է Anonymous-ի հայտարարության մեջ:

Ասանժի ձերբակալումը, ինչպես նաեւ WikiLeaks-ի մյուս աշխատակիցների հետապնդումը, ինչպես ընդգծում են հաքերները, վկայում են այն մասին, որ Միացյալ Թագավորության իշխանությունները «ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի իրենց գաղտնիքները պահպանելու համար»: Բացի այդ, Ասանժը, ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, «պետության թշնամին Է, քանի որ նա մերկացրել Է ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի հանցագործությունները»: Հայտարարության մեջ նաեւ նշվում Է, որ Ասանժն ինքը Anonymous խմբի ներկայացուցիչներին նախազգուշացրել Էր «իր առաջիկա ձերբակալման մասին»:

Anonymous-ի կարծիքով, Ասանժն «իսկական լրագրող Է, որը ճիշտն Է ասում իշխանություններին եւ մերկացնում Է կոռուպցիան ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի շրջանում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում