Միջազգային

Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ավստրիական ինքնաթիռի վրա

1 րոպեի ընթերցում

Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ավստրիական ինքնաթիռի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ապրիլի 9-ին այս մասին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ, մեկ կողոպտիչ տեղում սպանվել Է: Ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են արտակարգ ծառայությունների ուղեմուտքից: Կողոպտիչները եղել են երեքը, նրանք գաղտագողի մոտեցել են ինքնաթիռին, զենքով սպառնացել օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատակիցներին եւ փողը գողացել ուղեբեռների բաժանմունքից: Ոչնչացված հարձակվողը զինված Էր ինքնաձիգով, նռնակներով եւ փամփուշտներով լի մի քանի պահեստատուփերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում