Միջազգային

Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստաուղերձում հայտնել Է հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:

«Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարեւոր Է ու անհրաժեշտ»,-Տոկաեւն ասել Է իր ուղերձում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պետության ղեկավարի լիազորությունները վայր Է դրել մարտի 19-ին: Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, նախագահի լիազորությունները անցվել են Սենատի նախագահ Տոկաեւին, որը Ղազախստանի ղեկավարի պարտականությունները պետք Է կատարեր մինչեւ ընտրված նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2020 թվականի ապրիլը: Նախագահական վերջին ընտրությունները Ղազախստանում անցկացվել են 2015 թվականի ապրիլին: Հանրապետության նախագահն ընտրվում Է հինգ տարի ժամկետով:

Սահմանադրության համաձայն, Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են երկրի նախագահի որոշմամբ եւ, օրենքի համաձայն, անցկացվում են դրանց նշանակման օրվանից երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում