Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ


ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 5-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին) արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը:
«Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման Է տվել հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ խոստանալով այնտեղից վռնդել բոլոր անօրինական զինված կազմավորումներին: Ընդսմին նա նշել Է, որ բանակն այդ կերպ «արձագանքել Է Տրիպոլիի բնակչության կոչին»:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջն, իր հերթին, հրաման Է տվել իր վերահսկողության տակ գնվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ լինել լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ ընդսմին թույլատրելով օդուժի հարվածները «քաղաքացիական բնակչությանը եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար»:
Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը գտնվում Է Տրիպոլիում, որտեղ հանդիպումներ Է անցկացրել երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա կոչ Է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական Էսկալացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am