Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Չինական հնամենի գավաթը 4,3 մլն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի աճուրդում

Չինական հնամենի գավաթը 4,3 մլն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական հնամենի գավաթը, որը պատրաստվել Է XV դարի սկզբին՝ Յունլեի ժամանակաշրջանում՝ Մինի գահատոհմի արշալույսին, ապրիլի 3-ին 4,3 միլիոն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչները:

«Լոտը վաճառվել Է 33,775 միլիոն հոնկոնգյան դոլարով (4,3 միլիոն դոլարով)»,- նշել են կազմակերպիչները եւ ճշտել, որ դրա գնահատման արժեքը կազմել Է 1 – 1,5 միլիոն դոլար: Դեկորատիվ գավաթին պատկերված են զարդանախշեր՝ դասական կապույտ-սպիտակ գուներանգներով լոտոսների տեսքով: Գնորդի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am